fbpx
Կրթություն

Համերաշխության կարելի է հասնել տարբեր խմբերի շահերի և տեսակետների համադրմամբ․ Վլադիմիր Հովհանիսյան

Մեր զրուցակիցն է «Համերաշխություն» կրթահետազոտական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Հովհանիսյանը։

– Ի՞նչ նպատակներ ունի հիմնադրամը և ի՞նչ գործունեություն է ծավալում։

– «Համերաշխություն» կրթահետազոտական հիմնադրամը հիմնադրվել է 2020 թվականին հունվարի 23-ին, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից։ Հիմանդրամը, ինչպես իր ամբողջական անվանումն է հուշում, ծավալում է կրթահետազոտական գործունեություն, որն ուղղված է հանրային-քաղաքական ոլորտում մարդկանց խորացված հիմնարար և պրակտիկ գիտելիքներ տալուն։

– Ո՞րն է «Համերաշխություն» հիմնադրամի առաքելությունը։ Ներկայումս ի՞նչ ծրագրեր եք իրականացնում։

– Հիմանդրամի առաքելությունն է կրթական և հետազոտական ծրագրերի միջոցով մշակել կենսունակ մոդելներ, որոնք կնպաստեն հանրության տարբեր խմբերի միջև համերաշխության կայացմանը։

Մենք գտնում ենք, որ երկրի իրական զարգացումը հնարավոր է բացառապես համերաշխ մթնոլորտում, իսկ համերաշխության կարելի է հասնել տարբեր խմբերի շահերի և տեսակետների համադրմամբ։ Շահերի այդ համադրումը հնարավոր է կենսունակ քաղաքական ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ են լուրջ հետազոտական գործունեություն և դրա արդյունքները կրթական ծրագրերի միջոցով հանրության տարբեր խմբերին փոխանցելու մեխանիզմներ։ Այդ առթիվ կրթական և հետազոտական ծրագրերը «Համերաշխություն» հիմնադրամի համար բացարձակ առաջնահերթություն են։
Մենք արդեն իրականացրել ենք Քաղաքացիական ակտիվիզմի խթանմանն ուղղված առցանց դասըթնաց, որտեղ ոլորտի փորձագետներն ու հետազոտողները պատմում են քաղաքացիական ակտիվիզմի ձևերի, ֆորմատների, դերակատարների, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի, հայաստանյան քաղաքացիական տարբեր հայտնի շարժումների մասին, այլ կերպ ասած, տալիս են ամփոփ տեսական և, այդ շարժումների վրա հիմնված, գործնական գիտելիքներ քաղաքացիական ակտիվզիմի մասին, իսկ հայաստանյան տարբեր քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակիցները մեկ հոլովակում պատմում են ակտիվիստի իրենց անցած ուղու և ձեռք բերած փորձի մասին։ Վստահ եմ, որ նրանցից շատերին ընթերցողները անձամբ ճանաչում են և ունեն լավ ընկերական հարաբերություններ նրանց հետ։

Ինչո՞ւ առցանց, քանի որ այդ կրթական ծրագրի ժամանակ մոլեգնում էր Քովիդ-19 համաճարակը և հնարավոր չէր լսարանում հավաքել մարդկանց։ Սակայն առցանց ձևաչափը նաև հնարավորություն տվեց, որպեսզի դասընթացին մասնակցությունը սահմանափակված չլինի որոշակի լսարանով և հասանելի լինի բառացիորեն բոլորին, ովքեր հետաքրքրված են ոլորտով։ Դասընթացի նյութերը այժմ էլ բաց տեղադրված են Հիմնադրամի կայքում, յութուբյան ալիքում և Course.am առցանց ուսուցման հարթակում։

Երկրորդ ծրագիրը, որն այժմ ընթացքում է և որը խորացված գիտելիքներ է տալիս համաշխարհային քաղաքականության և հայաստանյան քաղաքական գործընթացների մասին, Քաղաքական դպրոցի ծրագիրն է։ Եվ հաջորդ ծրագիրը, որը մեկնարկել է նախորդ ամսին, Կանանց դպրոցի ծրագիրն է, որտեղ ուսանելու են ակտիվ հասարակական–քաղաքական գործունեությամբ զբաղվող կանայք՝ այդ գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։

– Ե՞րբ է սկսել գործել քաղաքական դպրոցը։ Ովքե՞ր են մասնակցում դասըթնացներին։

– Քաղաքական դպրոցի առաջին հոսքը մեկնարկել է 2021 թվականի նոյեմբեր ամսին և ավարտվելու է 2022 թվականի ապրիլ ամսին։ Ընդհանուր առմամբ Դպրոցի կրթական ծրագիրը տևում է 6 ամիս։

Դասըթնացի մասնակիցները ամենատարբեր մասնագիտությունների և ամենատարբեր ոլորտներում զբաղվածություն ունեցող անձինք են, ուսանողներ և արդեն բուհերն ավարտած և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձինք։ Ունենք քաղաքագետներ, լրագրողներ, պատմաբաններ, արևելագետ, լեզվաբան-թարգմանիչ, ռեժիսոր, սոցիոլոգ, տնտեսագետ, կառավարման մասնագետ, աշխարհագետ և այլն։ Մի խոսքով ամենատարբեր գործող և ապագա մասնագետների է իր հարկի տակ հավաքել Քաղաքական դպրոցը։ Իսկ նրանց գործունեությունն ու աշխատանքը նույնպես ամենատարբեր բնագավառներից է և չի զիջում իր բազմազանությամբ վերը թվարկված մասնագիտություններին․ մենեջերից մինչև ձեռնարկատեր, լրագրողից մինչև ռեժիսոր։

– Քանի՞ մասնակից ունի քաղաքական դպրոցը։ Ի՞նչ դասընթացներ են անցկացվում։

– Քաղաքական դպրոցում այժմ ուսանում են 18-25 տարեկան 23 ուսանողներ, որոնց թվում նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամներ։ Դպրոցի կրթական ծրագիրը բաղկացած է 3 փուլերից։ Առաջին փուլում, որն արդեն ավարտվել է, ուսանողները ստացել են գիտելքիներ քաղաքական հիմնական գաղափարախոսությունների, և, մասնավորապես, սոցիալ-դեմոկրատիայի մասին, քաղտնտեսության մասին, կրոնի քաղաքական կոնտեքտսի մասին, հանրային խոսքի և քաղաքական կոմունիկացիաների մասին, ինչպես նաև քաղաքականության որպես հանրային երևույթի, քաղաքական գործընթացի և դրա սուբյեկտների, իշխանության մասին։ Դասախոսները ոլորտի ճանաչված փորձագետներ են և հետազոտողներ։

Այժմ ընթանում է Դպրոցի կրթական ծրագրի երկրորդ փուլը, որտեղ ուսանողները ստանում են գիտելիքներ Հայաստանի քաղաքական պատմության, հայաստանյան հասարականան, իրավաքաղաքական և սոցիալ-տնտեսական պրոցեսների, դրանց վրա ազդող գործոնների, արցախյան հիմնախնդրի և դրա պատմության, ինչպես նաև մեր պետությանն առնչվող այլ կարևոր թեմաների մասին, որոնց մասին պետք է իմանա քաղաքականությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր անձ։

Այս փուլում Դպրոցում դասավանդում են հիմնականում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամներն ու համակիրները, ովքեր հանդիսանում են հայտնի քաղաքական գործիչներ և ոլորտի փորձագետներ։
Նախատեսվում է նաև Դպորցի երրորդ փուլը, որտեղ ուսանողները ստանալու են իրենց ստասցած տեսական և գործնական գիտելքիները փոխանցելու հմտություններ և դառնալու են քաղաքական թրեյներներ, այսինքն Դպրոցը ոչ միայն քաղաքականության մասին գիտելիքներ է տալիս իր ուսանողներին, այլ նաև նրանց օժտում է այդ գիտելիքները այլոց փոխանցելու հմտությամբ։

Ի դեպ մենք արդեն պատրաստել ենք Քաղաքական Դպրոցի մասին առաջին ֆիլմը, որտեղ հենց Դպորցի ուսանողները պատմում են Դպրոցի առօրեայի, Դպրոցում ստացած գիտելքիների մասին:

– Ի՞նչ նպատակ և հեռանկարներ ունի քաղաքական դպրոցը։

-Դպրոցի նպատակն է ուսանողներին խորացված գիտելիքներ տալ քաղաքականության ընդհանրապես, և քաղաքական գործըթնացների, գաղափարախոսությունների, քաղտնտեսության, աշխարհի և Հայաստանի քաղաքական պատմության մասին։ Դպրոցը նաև նպատակ ունի ուսանողներին մանրամասն ծանոթացնել սոցիալ-դեմոկրատիայի գաղափարախոսության հետ, որին հարում է նաև «Քաղաքացու Որոշում» կուսակցությունը։

Համերաշխություն հիմանդրամի նպատակն է Քաղաքական դպրոցի ծրագիրը դարձնել շարունակական, որպեսզի առաջին հոսքին հետևի երկրորդը, երրորդը, չորրորդը և այդպես շարունակ։ Սա ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որտեղ Դպրոցի ուսանողները ստանալու են այն գիտելքիները, որը նրանք բավարար չափով չեն ստանում բուհերում, լսելու և խոսալու են այն մասին, ինչի մասին չեն խոսում բուհերում։ Քաղաքական դպրոցը տեղ է, որտեղ ուսանողները, բացի իրենց հիմնական մասնագիտությունից, ստանալու են երկրորդ մասնագիտությունը, որը նրանց օգնելու է հետագա ողջ կյանքի ընթացքում, հատկապես եթե նրանք որոշեն զբաղվել հանրային-քաղաքական գործունեությամբ։

Սա միջոց է, որտեղ Դպրոցի ուսանողը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, խորացնելու է իր գիտելիքները իր պետության պատմության, անցյալի և ներկայի մասին, և որը նրան ուղղակի հնարավորություն է տալու ազդել այդ պետության ապագայի վրա, օգտագործել Քաղաքական դպրոցում ստացած գիտելիքները՝ կառուցելու այն հանրությունն ու պետությունը, որտեղ նա ցանկանում է ապրել և որտեղ իրեն երջանիկ և իրացված կզգա։ Մի՞թե կարող է լինել ավելի արժեքավոր և վեհ նպատակ։

«Համերաշխություն» կրթահետազոտական հիմնադրամի գործունեությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ