fbpx
Քաղաքականություն

Վլադիմիր Կարապետյանը՝ Օսիպյանի՝ պաշտոնից ազատման մասին

Կառավարության կայքն այսօր տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:

Թե ինչ պատճառով է Նիկոլ Փաշինյանը նման որոշում ստորագրել, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց.

«Ինքը դիմում է գրել ազատման»:

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը շաբաթներ առաջ էր ազատվել ՀՀ ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնին։

Մամուլում տեղեկություններ էին տարածվել նրա՝ հրաժարականի դիմում գրելու մասին, սակայն վերջինս հերքել էր դրանք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ 168.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ