fbpx
Աշխարհ

Վլադիմիր Պուտինը կոչով դիմել է երիտասարդներին

Ռուսաստանի իշխանությունները սպասելիքներ ունեն, որ տաղանդավոր երիտասարդները կստիպեն սոցիալական վերելակներին օբյեկտիվորեն աշխատել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը հնարավորությունների երկիր» վերահսկիչ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ։

«Մեզ մոտ այդ կանոնը պետք է աշխատի ոչ թե կապերի միջոցով, այլ օբյեկտիվորեն: Այն պետք է տարածվի ողջ երկրում»,-ասել է երկրի ղեկավարը։

Պուտինը հիշեցրել է, որ վերջին տարիներին Ռուսաստանում ստեղծվել են բազմաթիվ մեխանիզմներ, որոնք ուղղված են տաղանդավոր և խոստումնալից երիտասարդների բացահայտմանը։

«Հետո մենք կխոսենք Սերգեյ Կիրիենկոյի հետ: Այնպիսի տպավորություն է, որ չափից շատ է»,-նշել է նախագահը՝ բացատրելով, որ գուցե արժե մի քանի գործիք օգտագործել և կենտրոնանալ դրանց բաշխման վրա։

Ռուսաստանի ղեկավարը նաև ասել է, որ շատ ուրախ է ծանոթանալ երիտասարդների աշխատանքների արդյունքների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ