fbpx
Առողջապահություն

Ի՞նչ վնաս կարող են օրգանիզմին պատճառել շաքարի փոխարինիչները

Շաքարի ցածր կալորիականություն ունեցող փոխարինիչները, որոնք մինչ այժմ համարվում էին համեմատաբար անվնաս, իրականում կարող են բացասական ազդեցություն գործել մարդու աղիների առողջության վրա։ Այս մասին վկայում է նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։

Հետազոտության ընթացքում թեստավորման ենթարկված չորս նյութերը՝ սախարինը, սուկրալոզան, ասպարտամը և ստևիան, փոխել են աղիների միկրոբիոմը՝ աղիներում այն միկրոբների ընդհանրությունը, որոնք մարդուն պաշտպանում են հիվանդություններից և օգնում մարսել կերածը։

Հետազոտությանը մասնակցել է 120 առողջ մեծահասակ, որոնց տվել են շաքարի տարբեր փոխարինիչներ ավելի քիչ քանակությամբ, քան օրական նորմն է։ Հետազոտության մասնակիցները մինչև հետազոտությունը չեն օգտագործել շաքարի ցածր կալորիականությամբ փոխարինիչներ։

Հետազոտության մասնակիցները գրանցել են իրենց օգտագործած սննդամթերքները և ֆիզիկական ակտիվությունը սմարթֆոնների հավելվածում, իսկ հետազոտողները վերցրել են աղիների միկրոբիոմի և բերանի խոռոչի նմուշներ։

Այնուհետև նրանք արյան մի քանի ուսումնասիրություն են կատարել, ուսումնասիրել աղիների միկրոբիոմի ցուցանիշները, և ահա թե ինչ են հայտնաբերել. սախարինը և սուկրալոզան, մասնավորապես, բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, իսկ ստևիան բարձրացնում է ինսուլինի մակարդակը։

Հետազոտության հեղինակները ներկա պահին շաքարի փոխարինիչներ օգտագործող մարդկանց խորհուրդ են տալիս դրանց օգտագործումը հասցնել նվազագույնի՝ խոստովանելով, որ դրա համար կարող է ժամանակ պահանջվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ