fbpx
Իրավական

Կրակել էր շների ուղղությամբ, վնասել հարևանի Լեքսուսը. բացահայտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 6-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց, որ գիշերը Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ գիշերը հրազենից կրակել են աղբամանի ուղղությամբ, սակայն գնդակը դիպել է բնակիչներից մեկի «Լեքսուսին»:

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տ/չ պարկուճ:

Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Համատեղ միջոցառումներով օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ կրակողը նույն փողոցի 38-ամյա մի բնակիչ է:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ապրիլի 6-ի գիշերը ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նա խոստովանել է, որ ինքն է կրակել է շների ուղղությամբ՝ նրանց հնարավոր հարձակումը կանխելու համար։ Տղամարդը ներկայացրել է նաև «Բերետա» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ, որով պարգևատրվել էր անցած տարի։

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ