Հասարակություն

Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանում վնասվել է մոտ 110 աղբաման

Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանում վնասվել է (հիմնականում՝ այրվել է) մոտ 110 աղբաման։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«2020-ին ամբողջ տարվա ընթացքում՝ շուրջ 400։ Այրման բոլոր դեպքերում քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը։ Մեկ աղբաման գնելու համար քաղաքը ծախսում է շուրջ 90 000 դրամ»,- նշել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ