ԱՊԼ-ի 30-րդ տուրի ժամանակ, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վնասել է ծնկահոդի մահիկները` «Բարնլիի» դեմ խաղում (5-0):
Ագուերոյի հայրը հայտնել է, որ ինքը քիչ առաջ է խոսել Սերխիոյի հետ։
«Նա ցավեր ունի ծնկի հատվածում։ Վնասել է ծնկահոդը։ Այսօր նա բուժզննում կանցնի, ու հայտնի կդառնա լրջության աստիճանը։ Ագուերոն վիրահատվելու է Բարսելոնայում, ինչպես նախորդ անգամ»:
Հայտնենք, որ ֆուտբոլիստը խաղի ժամանակ հարված է ստացել մրցակցի պաշտպան Բեն Միի կողմից, ինչից հետո նշանակվել էր 11-մետրանոց։ Ագուերոն փոխարինվել էր։ Ավելի ուշ Պեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ խնդիրը լուրջ է թվում։
Այս մասին տեղեկանում ենք Լիոնել դել Կաստիլյոն La Red ռադիոկայանից։

