Երեկ կայացավ Նորվեգիա-Հայաստան (9-0) ընկերական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացած հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի էջից։
Նշվում է, որ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, մեկը՝ տեղաշարժով, իսկ Հովհաննիսյանի մոտ (նախնական հետազոտությամբ)՝ ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք:
ՀՖՖ-ն առողջություն է մաղթել ֆուտբոլիստներին։