fbpx
Սպորտ

Ռոնալդոն աջակցել է Նեյմարին, որը վնասվածք է ստացել Սերբիայի դեմ խաղում

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն աջակցել է թիմի հարձակվող Նեյմարին, որը վնասվածք է ստացել Սերբիայի դեմ աշխարհի առաջնության խաղը, ինչի պատճառով բաց կթողնի Շվեյցարիայի դեմ խաղը․

«Չէի կարող այս բաց նամակս այլ կերպ սկսել․ Նեյմա՛ր, դու հիանալի ես, պարզապես հանճար։

Ես վստահ եմ, որ բրազիլացիների մեծամասնությունը, ինձ նման, հիանում է քեզանով և սիրում է քեզ։ Քո տաղանդը, ընդ որում, քեզ այնքան վեր է բարձրացրել, որ աշխարհի բոլոր անկյուններում քեզ սիրում և հիանում են։ Եվ հենց այն պատճառով, թե ինչի ես դու հասել, ստիպված ես այսքան շատ նախանձի և չարության բախվել։ Մարդիկ տոնում ես քեզ պես աստղի վնասվածքը։ Ու՞ր ենք մենք գնում, այս ի՞նչ աշխարհ է։ Այս կերպ մենք ի՞նչ ուղերձ ենք փոխանցում մեր երիտասարդներին։ Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ դեմ կլինեն, բայց ցավալի է տեսնել, թե ինչպես է հասարակությունը գնում անհանդուրժողականության և ատելության ճանապարհով։

Վերադարձի՛ր ավելի ուժեղ, ավելի խելացի, ծարավ գոլերի ․․․ այն բարին, որ դու անում ես խաղադաշտում և դրա սահմաններից դուրս ավելի շատ է, քան քո հանդեպ եղած նախանձը։ Ոչ մի դեպքում չմոռանա՛ս այն ճանապարհը, որը քեզ համաշխարհային ֆուտբոլի կուռք է դարձրել։ Բրազիլիան սիրում է քեզ։ Իսկական երկրպագուին պետք են քո գոլերը, քաջությունն ու ուրախությունը»,- գրել է Ռոնալդոն սոց․ցանցի իր էջերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ