Երեկ, 30.11.24, Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների պարտադիր ատեստավորման գործընթացը։ Քննության ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Ատեստավորման գործընթացը ընդգրկել է մասնագիտական առարկաների 4 ուղղություն՝
Գյուղատնտեսություն,
Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
Ոսկերչություն,
Խոհարարություն։
Ընդհանուր առմամբ, ատեստավորման մասնակցել են 361 մասնագետներ։
Ատեստավորման նախաշեմին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, անցկացվել են վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացների նպատակն էր բարձրացնել մանկավարժների մասնագիտական մակարդակը և պատրաստել նրանց ատեստավորման գործընթացին։
Ժաննա Անդրեասյանը շրջել է քննասենյակներում՝ զրուցելով մանկավարժների հետ։ Նա հետաքրքրվել է վերապատրաստման դասընթացների արդյունավետությամբ, մասնակիցների ակնկալիքներով և առաջարկներով։ Նախարարը մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ ատեստավորման արդյունքները կլինեն դրական։
Ատեստավորման համար ընտրվել էին հետևյալ ուսումնական հաստատությունները՝
Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց
Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց
Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց