fbpx
Արցախ

Ոչ մեկ իրավունք չունի խարխլել մեր միասնականությունը․ Բաբայանն անդրադարձել է Բալասանյանի հայտարարություններին

«Դա պարոն Բալասանյանի անձնական կարծիքն է և որևէ կապ չունի պաշտոնական Ստեփանակերտի, Արցախի Հանրապետության դիրքորոշման հետ: Նա այդպես է մտածում: Ես չեմ ուզում մտնել ո՛չ բանավեճի մեջ, ո՛չ էլ այլ բան ասել:

Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր միասնականությունն ուժեղանա և ոչ թե պառակտվի: Անընդունելի եմ համարում ցանկացած վիրավորանք, անհիմն հայտարարություն, գաղափարներ, որոնք խարխլում են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Առավել ևս Արցախից հնչող բոլոր գաղափարները պետք է լինեն կրկնակի-եռակի հավասարակշռված, որովհետև Արցախը բոլորիս համար սրբություն է: Ոչ մեկ իրավունք չունի խարխլել մեր միասնականությունը՝ անկախ նրանից, թե ասողն ո՞վ է, ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ պաշտոն ունի կամ չունի, կամ ի՞նչ դիրք է զբաղեցնում». MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցին, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ իր մոտեցումը որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ այն է, որ եթե անգամ կա քննադատություն, պետք է լինի առողջ, կառուցողական: Անընդունելի են ատելություն սերմանելը, հայհոյանքը, անեծքները:

«Միայն մի բան հստակ կարող եմ ասել՝ որևէ մեկը ցանկացած մեկի հանդեպ վիրավորական արտահայտություններ անելու իրավունք չունի: Եթե կա մեղադրանք, ապա այն պետք է փաստարկված լինի», – ամփոփեց Բաբայանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ