fbpx
Սպորտ

19:01 14/5/2019

Ոչ մեկ թող չափերը չացնի, իսկ լրագրողներին խնդրում և հորդորում եմ ինտրիգներ ման չգալ. ՀԸՖ նախագահ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը «Օլիմպավանում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միհրան Հարությունյանի հարցազրույցին:

Նրա խոսքով, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երբեք չի միջամտել հավաքականի կազմի ձևավորմանը և մարզիկների ընտրությանը:

«Անդրադառնալով Միհրան Հարությունյանի հարցազրույցին՝ ցանկանում եմ շեշտել, որ անձամբ զրուցել եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և նա հավաստիացրել է, որ չի միջամտելու հավաքականի ձևավորմանը: Մեր հավաքականներում ունենք բարձրակարգ մարզիկներ, ովքեր սահմանված կարգով մասնակցել են բոլոր հավաքներին և մրցաշարերին: Թող ոչ մեկ չափերը չացնի, իսկ լրագրողներին խնդրում և հորդորում եմ ինտրիգներ ման չգալ:

Միհրանը ինձնից խորհուրդ հարցրեց՝ շարունակել զբաղվել ըմբշամարտով, թե ընտրել ММА-ն: Ես էլ ասացի, որ ընտրությունն իրենն է, և որտեղ իրեն ավելի լավ կզգա, թող այնտեղ էլ շարունակի:

Մենք մեծահոգի ենք և բոլորի համար տեղ ունենք հավաքականում, եթե նրանք պատրաստ են հետևել հավաքականի կարգուկանոնին»,- Ռոբերտ Խաչատրյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Վերեվ