fbpx
Կառավարություն

Ո՛չ մերժում ենք ստացել, ո՛չ դրական լուծում․ Մարգարիտա Խաչատրյան

«Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ փուլ առ փուլ մեր հարցերին լուծում կտա։ Ո՛չ մերժում ենք ստացել, ո՛չ դրական լուծում»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը աշխատակազմի ղեկավարին ու իր օգնականին հանձնարարել է, որ իրենց հետ կապի դուրս գան։

«Վարչապետը տանում էր դեպի հոգաբարձուների խորհուրդ, հիմնադրամ, և ես պատասխանեցի, որ այդ հիմնադրամի շահառուն մեր ժողովուրդն է, որ իրենց աշխատավարձից 1000 դրամ փոխանցում են կատարում, այն ոչ մի կապ չունի կառավարության բյուջեի հետ և 25 տոկոս աճի հետ»,-ասաց նա։

Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ հարցին դեռևս վերջնական լուծում չի տրվել։

«Երբ մենք ներկայացրել էինք վարչապետին 6646 հոգու անունները, նրա կողմից ո՛չ բացասական, ո՛չ դրական արձագանք չստացանք, ասաց՝ հարցին կտանք լուծում, բայց ինչ տեսակետով կլինի լուծումը, իմ հանդիպման ժամանակ պարզ կլինի»,-նշեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ