«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Հավաքականի ղեկը ստանձնելիս գիտակցել եմ, որ հնարավոր է նման բան լինի ու, կարելի է ասել, ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։
Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղը վերջացնել ամեն ինչ։ Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները, ապա ես ամբողջովին պետք է փոխեմ ամեն բան, որովհետև ըստ իս՝ ոչ մի բան չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպը», – ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։
Հիշեցնենք, որ երեկ մեր ընտրանի 9-1 հաշվով պարտություն կրեց Իտալիայից։ Հանպիպումը կայացավ ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրի շրջանակներում։