Հասարակություն
18:20 28/11/2019

Ոչ մի՛ դեպքում փողոցից միս չգնել.Գեորգի Ավետիսյան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար՝ Գեորգի Ավետիսյանը, հորդորում  է ոչ մի՛ դեպքում փողոցից միս չգնել: Այս մասին առավել մանրամասն իր ֆեսբուքյան էջից.

«Սիրելի ընկերներ: Էս վերջերս մեզ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին հաճախ են ուղարկվում թարմ մսի փողոցային ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ վաճառքը փաստող լուսանկարներ: Թեև նման իրացումը կանխելու կամ արգելելու իրավական հիմք ՍԱՏՄ-ն չունի, սակայն պատրաստ ենք աջակցել տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններին խնդիրը լուծելու հարցում:

Հորդորում եմ նախ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չգնել միս փողոցից, մեքենաների բեռնախցիկներից, սանիտարական վատ պայմաններից, որը չունի դրա անվտանգությունը փաստող անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ, և ապա՝ նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել տեղի ՏԻՄ և իրավապահ կառույցներին կամ զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 010 206040 համարով:

Հրաշալի կլինի, եթե նկարեք և լուսանկարներն ուղարկեք ssfs@ssfs.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով մսի անօրինական վաճառքի տեղը, հասցեն: Ուղարկեք նաև ՍԱՏՄ facebook-ի պաշտոնական էջին ՝ https://www.facebook.com/snund.am/:

Միայն ձեր աջակցությամբ և օգնությամբ հնարավոր կլինի արմատախիլ անել այս արատավոր երևույթը մեր երկրից:

Արդեն 2020-ի հունվարի 15-ից մսի սպանդանոցային ծագման մասին հավաստող ձև 5 անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ չունեցող մսի վաճառքը արգելելու ենք»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ