Շարունակվում է ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլը, որին մասնակցում է նաև Արգենտինայի հավաքականը։
Չնայած, նրանք արդեն ապահովել են իրենց տեղը եզրափակիչ փուլում, բայց շարունակում են հանդիպումները ընտրականում։
Արգենտինացիների առաջիկա մրցակիցները Չիլին ու Կոլումբիան են։ Նրանց հետ պայքարում հավաքականում չի լինի ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին ու քանի որ նա թիմի ավագն է, վերջինիս կփոխարինի ֆրանսիական ակումբի մեկ այլ աստղ՝ Անխել Դի Մարիան։
Այս մասին հայտնում է ESPN-ը։
Նշվում է, որ Մեսսին մարզչական շտաբին տեղեկացրել է, որ առողջական խնդիրներ կան դեռևս ու առաջիկա 2 հանդիպումը նա բաց կթողնի։
Նշենք, որ Չիլիի հետ դիմակայությունը նախատեսվում է հունվարի 28-ին, իսկ Կոլումբիայի հետ խաղը՝ փետրվարի 2-ին։