Խորհրդարան

Ոչ ոք չի կարող ասել՝ երբ կունենանք ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ․ Եղոյան

Հայաստանի հետ եվրոպական երկրների վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը դանդաղեց որոշ օբյեկտիվ պատճառներով, և մասնավորապես՝ պայմանավորված մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններով։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Պատգամավորը հրաժարվեց հստակ պատասխանել հարցին, թե ե՞րբ կլինի այդպիսի ռեժիմ։

«Հստակ թիվ ասել չեմ կարող, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ գործոններից, որոնք ես այս պահին կանխատեսել չեմ կարող։ Եվ ոչ ոք չի կարող», – ասած Եղոյանը։

Լրագրողի հարցին, թե որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այդ գործոնները հաշվարկելու համար, Եղոյանը պատասխանեց լրագրողի հարցի բնույթը քննարկելով։ Ապա նորից ասաց, որ չի կարող որևէ ժամկետ նշել։

«Ձեր հարցը չունի պատասխան, որովհետև ոչ ոք չի կարող ասել այս պահին, թե երբ տեղի կունենա այդ գործընթացի ավարտը վերջնական։ Որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե ընտրվելուց հետո Եվրախորհրդարանն ինչ տեմպով կաշխատի, օրինակ, կամ մեր մոտ բարեփոխումների կիրարկումն ինչ տեմպով կգնա», – ասաց Եղոյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ