fbpx
Երևան
09:02 21/10/2019

Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-յան իր էջում գրել է.

«Կարծես թե երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։

Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին՝ էս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղերում, և ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով»։

Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են…

Geplaatst door Hakob Karapetyan op Zondag 20 oktober 2019

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ