Հասարակություն

Ոչ ոք չկանգնեց առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին․ Շեր

Հռչակավոր հայազգի դերասանուհի Շերը Twitter-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որի վրա գրված է․

«Սև օր քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին, որովհետև մենք ունենք միայն պատմություն և մշակույթ, իսկ դա չենք կարող արտահանել: Շնորհակալություն մարդկությանը»։

Նա նկարին նաև գրել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի բնական ռեսուրսներ, որոնք հնարավոր է հափշտակել։

Շերը գրել է, որ Թուրքիան փորձել է ոչնչացնել Հայաստանին․․․ Սպանել է 2 միլիոն բնակչի, իսկ հիմա նա Ադրբեջանի հետ միասին փորձում են կրկին ոչնչացնել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ