fbpx
Սպորտ

Ոչ ոք նման արդյունք չէր ակնկալում. Բարբոզան Կրասնոդար-Պորտու խաղի մասին

Պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոզան խոսել է «Կրասնոդար» – «Պորտու» խաղի մասին, որի արդյունքում «Կրասնոդարը» անցավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ (0:1, 3:2):

«Ոչ ոք այսպիսի արդյունքի չէր սպասում, հատկապես երբ «Պորտուն» հաղթել էր առաջին խաղում: Ամեն դեպքում, «Կրասնոդարը» իրեն լավ դրսևորեց և արժանիորեն անցավ առաջ: Ռուսական ակումբն, իսկապես, ավելի լավ դրսևորեց իրեն, քան «Պորտուն». հենց դրա համար էլ արդյունքը արդարացի է:

Ինչ վերաբերում է ռուսական ակումբի ֆուտբոլիստ Սուլեյմանովի երկու գոլ հեղինակելուն, ապա, իհարկե, ֆուտբոլիստը կարող է իր վրա ուշադրություն դարձնել: Պատասխան հանդիպման հաջող խաղը կարող է լրջորեն ազդել նրա կարիերայի վրա, սակայն դա ընդամենը մեկ խաղ է:

Որպեսզի քեզ լավ ակումբները նկատեն, պետք է Չեմպիոնների լիգայում և հավաքականում պարբերաբար մակարդակով խաղ ցուցադրել», – ասել է Բարբոզան: Այս մասին հայտնում է Sports.ru-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ