Ոչինչ ինձ չի ոգևորում․ ՄաքԳրեգոր

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
Konor-Makgregor

Ամենադիտվածներ

UFC մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորը խոսել է կարիերան ավարտելու որոշման պատճառի մասին, ինչպես նաև անդրադարձել իր ու Ջասթին Գեթժիի միջև չկայացած մենամարտին։

«Դա պարզապես հույզեր չի առաջացնում ինձ մոտ, և վերջ: Կան շատ սպասելիքներ, բայց ոչինչ տեղի չի ունենում: Ես դիտարկում էի մրցակիցների տարբերակները. իրականում ոչ ոք այս պահին չկա: Ոչինչ ինձ չի ոգևորում:

UFC-ն պետք է շարունակեր գործել: Նկատի ունեմ ՝ ինչո՞ւ նրանք հետաձգեցին Նուրմագոմեդովի մարտը Գեյջիի հետ մինչև սեպտեմբեր: Դուք գիտեք, թե ինչ պետք է տեղի ունենա սեպտեմբերին, բայց այդպես չի ստացվի:

Ես նրանց առջև դրեցի ճիշտ ծրագիրը և մեթոդը: Իսկ նրանք միշտ ուզում են հրաժարվել դրանից, դադարեցնել դա կամ կրկին հետաձգել: Անկախ նրանից, թե ինչ եմ ասում, նրանք միշտ դեմ են, ուզում են իրենց ուժը ցույց տալ: Նրանք պարզապես պետք է կազմակերպեին մենամարտ իմ և Ջասթինի միջև և շարունակել շարժվել առաջ», – ՄաքԳրեգորի խոսքերը մեջբերում է ESPN-ը:

Ամենաթարմ