fbpx
Հասարակություն

Ողբերգական վթար Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին․ կա 4 զոհ

Փետրվարի 24-ին, ժամը 12.00-ին, Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2107»-ի 46-ամյա վարորդ Համբարձում Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 76-ամյա Ամալյա Գրիգորյանը, 26-ամյա Անի Ապերյանը և 1-ամյա Անգելինա Աղասյանը մահացել են:

Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ