fbpx
Արցախ

Ողջունում եմ Փաշինյանի հայտարարությունը. Սամվել Բաբայան

Ես միշտ էլ Հայաստանին Արցախի միացմանը կողմ եմ եղել և իմ բոլոր քայլերն արվում են, որ միացումը լինի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ Արցախը Հայաստան է ու վերջ։

«Սակայն պետք չի, որ մենք այսօր բացահայտ կատարենք։ Օրենսդրական դաշտը պետք է հարթվի, ինտեգրվի, որ տարբերություն չլինի՝ մարդը Ստեփանակերտում է ապրում, թե Գյումրիում»,–նշեց նա։

Սամվել բաբայանը շեշտում է նաև, որ եթե Արցախում նախագահ է ընտրվում, ապա նա պետք է ներկայացված լինի նաև բանակցությունների սեղանի շուրջ. «Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է ու վերջ, ես ողջունում եմ, որ առաջին ղեկավարն է, որը նման հայտարարություն է անում բացահայտ, բայց քանի որ Արցախում ղեկավար է ընտրվում, նա պարտավոր է ներկայացնել Ղարաբաղի շահերը բանակցության սեղանի շուրջ, այ երբ կնշանակվի մարզպետ, այլևս պետք չի լինի»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ