Սպորտ

Վոլեյբոլի 2020 թվականի Ազգերի լիգան չեղարկվեց

Չեղարկվել է այս մրցաշրջանի վոլեյբոլի Ազգերի Լիգան։

Այս մասին տեղեկացրել են Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից (FIVB)։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի համաճարակը։

Սկզբում նախատեսված էր, որ մրցումները պետք է սկսվեին մայիսին, այնուհետև դրանք հետաձգվեցին մինչև տարեվերջ, իսկ այժմ չեղարկվեցին։

FIVB-ի նախագահ Արի Գրասան նշել է, որ այժմ նրանք կկենտրոնան 2021 թվականի խաղարկության վրա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ