fbpx
Հասարակություն

Վոլեյբոլի առաջնություն ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 8-ից 12-ը Հայսատանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում անցկացվեց ոստիկանության վոլեյբոլի առաջնությունը։

Մասնակցում էին ոստիկանության 13 ստորաբաժանումների հավաքական և Արցախի ոստիկանության թիմերը։
Եզրափակիչ մրցապայքարում խաղում էին ոստիկանության զորքերի և Արագածոտնի մարզային վարչության թիմերը։
3։0 հաշվով հաղթեց և փոխանցիկ գավաթը վնաճեց ոստիկանության զորքերի թիմը։ Երկրորդը Արագածոտնի մարզիկներն էին, իսկ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության թիմը։

Պարգևները հանձնեց մարզական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը։

Առաջնության լավագույն մարզիկ ճանաչվեց և Ֆելիքս Դալլաքյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հավաքական թիմի խաղացող, ոստիկանության կապիտան Սահակ Տոնապետյանը։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ