fbpx
Սպորտ

20:10 11/9/2019

Վոլեյբոլը կվերադառնա Եվրոպական խաղեր (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Եվրոպական օլիմպիական կոմիտեների (ԵՕԿ) նախագահ Յանեզ Կոցիյանչիչը հանդիպում է ունեցել Վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի (CEV) ղեկավար Ալեքսանդր Բորիչիչի հետ: Քննարկվել են 2 կազմակերպությունների երկարաժամկետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ վոլեյբոլի եւ լողափնյա վոլեյբոլի ներգրավումը ԵՕԿ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում:

2015-ին Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում անցկացվել էին վոլեյբոլի մրցումներ, իսկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս ամառ տեղի ունեցած երկրորդ Եվրոպական խաղերում այդ մարզաձեւն ընդգրկված չէր:

Ալեքսանդր Բորիչիչը նշել է, որ ուրախ կլինի վոլեյբոլը դարձյալ տեսնել Եվրոպական խաղերում:

Աղբյուրը հիշեցնում է, որ երրորդ Եվրոպական խաղերն անցկացվելու են 2023 թվականին Լեհաստանի Կրակով քաղաքում:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից:

Վերեվ