Աշխարհ

Volkswagen-ը նոր միկրոավտոբուս է ներկայացրել՝ 6 հոգու համար նախատեսված

Volkswagen ընկերությունը ներկայացրել է California T6.1 քեմփերի բազային տարբերակը ռեսթայլինգից հետո: Beach-ի նախնական տարբերակն ունի մինի խոհանոց, ինտեգրված բացովի սեղան, որը սրահը ևս երկու մարդու համար մեծացնելու հնարավորություն է տվել: Այս մասին գրում է Motor.ru-ն:

Միկրոավտոբուսն ունակ է տեղափոխել հինգ ուղևոր: Բազային California Beach-ը 16.5 հազար եվրոյով մատչելի է Ocean տարբերակից. Գերմանիայում թարմացված քեմփերի գինը սկսվում է 48 800 եվրոյից:

Բազային կոմպլեկտավորումն ունի T6.1 ընտանիքի մյուս մոդելների ֆունկցիաները. տանիքին սենսորային էկրանի միջոցով բնակելի մոդուլի կառավարման հնարավորությունը, տրանսֆորմեր տանիքը բրեզենտից կողղմնային մասով և հետևի նստատեղը, որը վերածվում է երկտեղանի մահճակալի:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ