fbpx
Քաղաքականություն

Ոմանք փորձ են անում հայկական կողմի համար փրկիչներ հորինելու․ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Արևմուտքի կողմից եկող պրոհայկական հայտարարություններն ու սփյուռքի արևմտյան հատվածի գործուն մասնակցությունը խիստ կերպով անհանգստացրել է որոշ շրջանակների։

Սա շատ խորքային պահ է՝ հատկապես, երբ Զոհրաբ Մնացականյանը երեկվա ճեպազրույցի ժամանակ հստակ կերպով նշեց Ֆրանսիայի ու ԱՄՆ շատ մեծ դերակատարության մասին, և որ ամենակարևորն է՝ պահեց դիվանգիտական բալանսը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։

Ահա այս շատ նրբանկատ ու լուրջ ազդականեր պարունակող քաղաքականությունը, այսօր որողակի տեղեկատվական խառնակչությունների և քարոզչական տրյուկներ բանեցնելու պատճառ է դարձել։

Ոմանք փորձ են անում կրկին հայկական կողմի համար փրկիչներ հորինելու, և հասարակության գիտակցության մեջ երրորդ կողմի հանդեպ ինչ-որ անհիմն պարտավորություններ սերմանել»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3423188264442221?__cft__%5B0%5D=AZUBe3XRS_D5wvvM1NMt9ceF4EE1G2ZLTdOmXAbsytfEmYB_T4rVsa9il6a_dmGuK0eUxVSN3dExM4cyesmAfRQWnBvgkZo9RAiL_uQmvYsoVyJXXpNJYc6cfsqOvZsHsKY&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ