fbpx
Խորհրդարան

Որ ծանուցագիրը ստանում եմ, պիտի դնեմ ռամկայի մեջ կպցնեմ պատի՞ն. Գագիկ Ծառուկյան

Հունիսի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ՀՔԾ-ի ուղարկած ծանոցագիրը պատռելուն, նշեց, որ ՀՔԾ ծանուցագրին պատասխանել է իր փաստաբանի միջոցով։

«Այսինքն որ ծանուցագիրը ստանում եմ, պիտի դնեմ ռամկայի մեջ կպցնեմ պատի՞ն … առանց ծանուցագիր որ գնայի, չէին ընդունի՞», – ասաց նա։

Պատգամավորը մեջբերեց Սահմանադրությունը և նշեց, որ 96-րդ հոդվածի համապատասխան՝ պատգամավորը կարող է իր կարծիքը հայտնել ու կաշկանդված չէ այդ դեպքում։ Ապա ծանուցագրի մասին նոր հարցին նորից պատասխանեց։

«Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկիի նկարի կողքին …», –  սակայն պատգամավորի խոսքն ընդհատվեց լրագրողի նոր հարցով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ