Ներզատաբան, սննդաբան Օքսանա Միխալևան ասել է, որ կան մարդիկ, որոնց խորհուրդ չի տրվում սուրճ օգտագործել։
Մասնագետի խոսքով՝ այս ըմպելիքը վնասակար է երեխաներին, հղիներին ու կրծքով կերակրող կանանց։ Բացի այդ, սուրճից պետք է խուսափեն զարկերակային գերճնշում ու առիթմիա ունեցողները, ինչը պայմանավորված է նրանով, որ սուրճն ազդում է սրտի ռիթմի վրա։
Հարկավոր է հաշվի առնել նաև, որ սուրճը խանգարում է որոշ դեղամիջոցների, այդ թվում նաև շաքարային դիաբետի համար նախատեսված դեղորայքի յուրացումը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել։
Ինչպես հավելել է մասնագետը, հասուն մարդու համար սուրճի օրական առավելագույն թույլատրելի չափաբաժինը 2-3 բաժակն է, որն էլ հարկավոր է խմել միայն վերոնշյալ հանգամանքների բացակայության դեպքում։
