«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր «Future Lover» երգը կկատարի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ համարի ներքո։ Այս մասին քիչ առաջ հայտարարվեց «Եվրատեսիլի» յութուբյան պաշտոնական ալիքով։
Երկրորդ կիսաեզրիափակիչ փուլը կբացի Դանիայի ներկայացուցիչը: Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհի Իրու Խեչանովին ելույթ կունենա 11-րդ համարի ներքո։
Երկրորդ կիսաեզրափակիչը հետևյալ դասավորությունն ունի՝ Դանիա, Հայաստան, Ռումինիա, Էստոնիա, Բելգիա, Կիպրոս, Իսլանդիա, Հունաստան, Լեհաստան, Սլովենիա, Վրաստան, Սան Մարինո, Ավստրիա, Ալբանիա, Լիտվա, Ավստրալիա, Իսպանիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն: