Սննդաբան Քորթնի Դ’Անջելոն խորհուրդ է տվել օգտագործել խնձոր, քանի որ այն ոչ միայն առողջարար միրգ է, այլ նաև օգնում է նիհարել։ Այս մասին հայտնել է Eat This, Not That!-ը,
Մասնագետը նշում էմ, որ խնձորը իջեցնում է խոլեստերինի մակարդակը, նորմալացնում է արյան ճնշումը և բարելավում աղիքների առողջությունը: Միրգը հարուստ է պեկտինային մանրաթելերով։
Սննդաբանը վկայակոչել է նաև ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունը, որը ցույց է տալիս, որ խնձորի մեջ պարունակվող պոլիֆենոլներն ուղղակիորեն կրճատում են որովայնի խոռոչում կուտակված ճարպի քանակը։