fbpx
Իրավական

Որ պահին պատրաստ չլինեմ, բարոյական չեմ համարի իմ պաշտոնավարումը. Արթուր Դավթյանը՝ Կոնջորյանին

Մայիսի 10-ին խորհրդարանի նիստում Դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանկ պատգամավոր Հայկ Կոնջորյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.

«Դուք պատրա՞ստ եք գնալ մինչև վերջ՝ անկախ նրանից, թե նախորդ իշխանության ինչ մակարդակի պաշտոնյաներ կհայտնվեն մեղադրյալի կարգավիճակում»:

«Որ պահին պատրաստ չլինեմ, ես բարոյական չեմ համարի իմ պաշտոնավարումը»,- պատասխանեց գլխավոր դատախազը:

Հայկ Կոնջորյանը նաև մի դիտարկում արեց. թե՛ կոռուպցիոն բնույթի, թե՛ այլ բնույթի հանցագործություններում վերջին շրջանում քրեական գործերը հարուցվում են հատկապես նախկին շրջանի պաշտոնյաների նկատմամբ, ապա հարցրեց՝ արդյո՞ք դատախազը որևէ տիպի միջամտության փորձի կամ ճնշումների, խնդրանքների, հորդորների նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից ենթարկվել է, թե՞ ոչ:

Դատախազը պատասխանեց, որ իրեն վաղուց չեն խնդրում: «Մարդիկ գիտեն՝ եթե ինձ խնդրում են, հակառակ էֆեկտն է ունենում», – ասաց Արթուր Դավթյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ