fbpx
Առողջապահություն

Թեյեր, որոնք կարող են վտանգավոր լինել

Մեկ բաժակ թեյը կարող է վերականգնել ուժը և կենսունակությունը: Սակայն մարդկանց օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքում թեյի նույն տեսակին։ Այս մասին գրել է Medicine and Science-ը։

Օրինակ՝ կարկադե թեյի չարաշահումը կարող է ատամի էմալի քայքայման հանգեցնել՝ քանի որ կարկադեի մեջ թթվային միացությունների մեծ քանակություն կա։

Գիտնականները որպես վտանգավոր նշել են նաև քարխոտի թեյը, որը հակացուցված են լյարդի խնդիրներ ունեցող մարդկանց:

Պարբերականն օրգանիզմի համար վնասակար թեյի տեսակների ցանկում նշել է նաև պուեր թեյը։ Այս թեյի առանձնահատկությունը տոնինի բարձր պարունակությունն է։ Այս ըմպելիքի չափից շատ օգտագործումը կարող է անհանգստություն առաջացնել մարսողական տրակտում, որն ուղեկցվում է սրտխառնոցով և ստամոքսի ցավով։ Պուեր թեյը կարող է նաև մեծացնել անքնության ախտանիշները քնի խանգարումներ ունեցող մարդկանց մոտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ