ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ապրիլի 9-ին Ազգային ժողովում ելույթի ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին այսպիսի հարց ուղղեց.
«Հաճախ օգտագործում եք «գերշահույթ» եզրույթը՝ գազի գնագոյացաման հետ կապված՝ «գազալցակայաններում գերշահույթ են ստանում»: Ինձ հետաքրքիր է այս ձևակերպումը՝ որպես ՊԵԿ մոտեցում. ո՞ր տոկոսն է, որ համարում եք շահույթի մեջ գերշահույթ: Հետագայում որևէ գործընթացի՝ ստուգումների, տնտեսվարողների, գազի լցակայանների ապագա աշխատանքի հետ կապված, որպեսզի հանիրավի կիրառված չլինի «գերշահույթ» տերմինը, ակնկալում ենք հստակ պատասխան, թե ո՞ր տոկոսն է համարվում «գերշահույթ»»:
Բագրատյանը նաև նշեց, որ իր համոզմամբ՝ միջին շահույթից բարձրը կոչվում է «գերշահույթ», բայց ընդգծեց՝ ցանկալի է լսել, հասկանալ ՊԵԿ մոտեցումը՝ ո՞ր շահույթն է, որ այլևս գնահատելու են որպես «գերշահույթ»:

