fbpx
Քաղաքականություն

Բանավեճի որակը հիմնականում գցում էր «Պատիվ ունեմ»-ի աղջիկը․ Մարիամ Ղարագյոզյան

Պետրոս Ղազարյանի մոտ ամենօրյա ռեժիմով կայանում են բանավեճեր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացուցիչների միջև։

Երեկվա բանավեճի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Մարիամ Ղարագյոզյանը։

«Գիշերվա չորսին քնած չեմ, որովհետև նայում էի Պետրոսի մոտ կանանց բանավեճը։ Ամփոփ տպավորություններս.

Բանավեճի որակը հիմնականում գցում էր «Պատիվ ունեմ» դաշինքի աղջիկը, անտաղանդ լիրբ էր, որը դիմում էր անորակ բառախաղերի, մանիպուլացնում էր, գոռում, ընկնում մեջտեղ, չէր լսում, խոսում էր, ինչ իրենց տաղավարներում կիսատ-պռատ լսել էր, հիմնական կոնտենտը` ով ում հետ ա կոֆե խմում, ով Ալիևի հետ լիֆտում ինչ պայմանավորվեց, կապիտուլյանտ, մի խոսքով ինչ մտքին փչում, ասում էր առանց փաստերի ու ապացույցների, ապացույցը էմոցիայի մակարդակն էր երևի։

Իրենից շատ ավելի շահեկան դիրքերում էր բանավեճում լավ պատրաստված մյուս մանիպուլյատորը` «Հայաստան դաշինք»-ի աղջնակը, որը տիրապետում էր ողջ բանակցային ընթացքին, գիտեր ինչ մեղադրանքներ են հնչելու, մանիպուլյացիոն պատասխանները գրպանում եկել էր, մենակ թե չէր սպասում, որ ՀԱԿ-ի աղջիկը կխոսա դաշնակների հետ դաշինք կազմելու մասին ու դաշնակների ոչմիթիզականությունից, բնականաբար սրան պատասխան չհաջորդեց, բայց բոլորդ իմացեք, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, սակայն դաշինքի մեջ է ոչ մի զիջում չընդունողների հետ։ Սա ֆիքսվեց բանավեճում։

Շարունակելով այս թեման` բանավեճի ամենաուրախ կետը ինչպես միշտ Բարգավաճ Հայաստանն էր ու իր թեկնածուն։ Այդ կինը բանակցային պրոցեսներից այնքան անտեղյակ էր, որ մի աչքը ու ունքը ուժեղ զարմացել էին առաջին անգամ, երբ ՔՊ ներկայացուցիչը, երկրորդ անգամ էլ, երբ ՀԱԿ ներկայացուցիչը խոսեցին Քոչարյանի բանակցած «Երկու պետություն մի պետության մեջ Ադրբեջանի կազմում» տարբերակի մասին։ Մարդը շատ էր զարմացել, ինչ անես հիմա։

«Լուսավոր Հայաստան»-ի Անիին շնորհակալություն, որ խոսեց գերիներին շահարկման թեմա չդարձնելու, քարոզարշավի անտանելի մթնոլորտի, ընդդիմություն կոչվածի վրեժխնդրության, Վանեցյանի անբարոյականության, ճգնաժամ սրող բոլոր կողմերի մասին։

Բանավեճի փայլունը ՀԱԿ-ի Աննան էր, ով իր կիրթ, գրագետ, խելացի, տեղին խոսքով բոլորին իրենց տեղը ցույց տվեց, ամենակարևորը՝ փաստարկված, առանց ավելորդ էմոցիաների ու ավելորդ գռեհկության։

ՔՊ-ի Արուսյակի մասին բան չեմ ասում, ի՞նչ ասես, ասելու բան էլ չկա, մենակ մի բան․ գիտե՞ք ինչու «Հայաստան դաշինք»-ի օրիորդը ՀԱԿ-ի Աննային նույն փաստաթղթի մասին խոսելիս չհարցրեց փաստաթղթի անունը, որովհետև գիտեր, որ պատասխան հնչելու է և ոչ ի օգուտ իրենց, իսկ գիտե՞ք ինչու էր ձեր թեկնածուին ասում «դե փաստաթղթի անունն ասա», որովհետև գիտեր, որ չի հնչելու պատասխան»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ