fbpx
Քաղաքականություն

Պետք է կենտրոնանանք որակյալ ընդդիմություն բերելու վրա ազգային ժողով. Արման Բաբաջանյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անկախ պատգամավոր Արման Բաբաջանը նշեց.

«Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններում ձևավորվելիք նոր քաղաքական միջավայրն ամբողջությամբ կփոխի շատ իրողություններ»,- ասել է պատգամավորը:

Հարցին` «եթե իշխանությունը վերընտրվի, ի՞նչ է փոխվելու», նա պատասխանել է. «Կարծում եմ՝ իշխանությունից բացի այլ ուժեր ևս կընդգրկվեն ԱԺ-ում, և բարեփոխումների այն տեմպը, որն այսօր կա, այլ արագություն կստանա։ Եթե խորհրդարանում իսկապես որակյալ ընդդիմություն ունենանք, ցանկացած իշխանությանը կարելի է պարտադրել գնալ բարեփոխումների ճանապարհով։ Վստահ եմ, որ առաջիկա ընտրություններն ավելի շատ ընդդիմության ընտրություններ են, պետք է կենտրոնանանք որակյալ ընդդիմություն բերելու վրա ազգային ժողով»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ