Ադրիեն Ռաբիոյի մայրը՝ Վեռոնիկ Ռաբիոն, խոսել է որդու՝ խաղային պրակտիկա չունենալու մասին։ 23-ամյա Ռաբիոն փարիզյան ակումբում արդեն մի քանի ամիս է խաղաժամանակ չի ստանում։
«Չեմ ցանկանում լացել կամ ասել, որ Ադրիենն այդքան էլ լավը չէ՝ դրանով կոտրելով նրա՝ ինքն իր հանդեպ ունեցած հավատը։ Փորձում ենք համակերպվել այս իրավիճակի հետ։ Միայն կարող եմ ասել, որ նա շատ ծանր է տանում այս պատմությունը։
Ադրիենը մարզվում է, բայց չեմ ցանկանում ասել, թե որտեղ, ում հետ և ինչպես։ Նա պարտավոր չէ ամեն ինչ պատմել։ Նրան արգելել են այցելել ՊՍԺ–ի մարզաբազա, այդ իսկ պատճառով մենք պետք է մարզումների համար այլընտրանք փնտրեինք։
ՊՍԺ–ում ցանկանում են, որ Ադրիենը երեկոյան 9-ին գիշերազգեստ հագնի և խաղից 11 ժամ առաջ քնի․․․ Իմ որդին բանտարկյալ է»,- Վեռոնիկ Ռաբիոյի խոսքը մեջբերել է L’Equipe-ը։
Ռաբիոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում էր հեռանալ ՊՍԺ–ից, փարիզյան ակումբը չցանկացավ վաճառել նրա տրանսֆերը։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։