Հասարակություն
13:00 08/05/2021

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության վերաբերյալ լուրը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել․ դեսպանություն

Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։

Այս մասին գրում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Այն լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։

Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։

«Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը», – գրում է դեսպանությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Facebook-յան օգտատերերից մեկը տեղեկություն էր տարածել, թե Նիդերլանդներում 3 ադրբեջանցիներ դանակահարել են իրավաբան Աննա Հակոբյանին, ով գտնվում է հիվանդանոցում ու վիրահատվում է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ