Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսեց՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին։
Նա ընդգծեց, որ հակված է մեջբերելու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը և պաշտոնական տեսակետը, ոչ թե Ադրբեջանի նախագահի:
«ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խոսք է գնում և խոսք է գնացել բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և ոչ թե միջանցքի:
Որևէ գործընթաց չի կարող սկսել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից», – հայտարարեց Մակունցը:
