fbpx
Տնտեսություն

Որևէ հարցի միակողմանի դիտարկումը ռիսկ է պարունակում․ Ջանջուղազյանը՝ Ամուլսարի մասին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությանը, նշեց, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանցով:

«Որևէ հարցի միակողմանի դիտարկումն իր մեջ ռիսկ է պարունակում, ցանկացած հարց չի կարելի միակողմանի դիտարկել, որովհետև միշտ որտեղ կա առավելություն, դրա կողքին կարող է լինել նաև թերություն, և պետք է կշռվի ամեն ինչը, հավասարակշռված որոշման գալ, այսինքն՝ համակողմանիորեն հարցը դիտարկել, ոչ միայն տնտեսական իմաստով, որովհետև եթե այդպես լիներ, տնտեսական շահավետությունը վաղուց որոշակիացված էր և այս ընթացակարգը տեղի չէր ունենա»,- ասաց նախարարը:

Հարցին՝ անվերահսկելի տնտեսական ռիսկեր կարո՞ղ են լինել հանքի չշահագործման դեպքում, Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենց կանխատեսմամբ բյուջեի մակրոտնտեսական շեղումների ռիսկ չկա:

Հարցին՝ եթե հանքը չշահագործվի, ինչ հարված կլինի, Ջանջուղազյանը պատասխանեց, որ հարցը շատ հնչեղ է, թեև կունենա որոշակի ազդեցություն. «Ցանկացած տնտեսավարում իր ազդեցությունն ունենում է թե՛ տնտեսական աճի, թե՛ բյուջեի համախառն արդյունքի իմաստով և, հետևաբար, բյուջեի եկամուտների մասով, առանց բացառության որևիցե տնտեսավարության, ողջունելի են: Պետբյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունը և մակրոցուցանիշները և, հետևաբար, առաձին վերցրած որևէ կազմակերպության ազդեցության վերաբերյալ դատողությունը տեղին չէ»,- ասաց նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ