Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ատելության խոսքի բացասական հետևանքների մասինք՝ շեշտելով, որ այն որևէ կապ չունի խոսքի ազատության հետ:
«Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:
Տեսանյութի ուղերձն է, որ բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ ու ժողովրդավար հասարակություն՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունն ու իրավունքները», – գրել է ՄԻՊ-ը։
