fbpx
Սպորտ

Որևէ կազմակերպված դավադրություն Լևոն Ջուլֆալակյանի դեմ չի եղել. Կարապետ Չալոյան

Որևէ կազմակերպված դավադրություն Լևոն Ջուլֆալակյանի դեմ չի եղել: Ես և ամբողջ թիմը չենք ցանկացել գլխավոր մարզիչի հրաժարականը: Մենք պայքարել ենք միայն անարդարության դեմ:

Այս մասին ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոն, երկրորդ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2016թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը:

Լևոն Ջուլֆալակյանը օգոստոսի 27-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից տված հրաժարականի հիմնական պատճառը հայտարարեց 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյան – Կարապետ Չալյան դիմակայութունը և աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը:

Կարապետ, Լևոն Ջուլֆալակյանն իր հրաժարականը պատճառաբանեց քո և Արսեն Ջուլֆալակյանի միջև առկա դիմակայությամբ: Ինչո՞ւ մեղադրանքների մեծ մասնն ուղղվեց դեպի քեզ:

Մենք թիմով դեմք չենք եղել Լևոն Ջուլֆալակյանին, այլ դեմ ենք եղել իր որոշմանը կոնկրետ Վարշավայի մրցաշարի կազմի առնչությամբ: Երկու մրցաշար ունեինք աշխարհի առաջնությունից առաջ՝ Վարշավայում և Թբիլիսիում: Երկու մրցաշարերի կազմերում էլ ես հայտավորված չէի: Իմ և ամբողջ թիմի պայքարը եղել է այն, որ մրցաշարերից մեկում գլխավոր մարզիչը հայտավորեր նաև ինձ, մասնավորապես, Լեհաստանի մրցաշարում, որտեղ մասնակցելու էր նաև Արսեն Ջուլֆալակյանը, որպեսզի Արսենի հետ հավասար պայքարեինք աշխարհի ուղեգրի համար: Այն, որ Լևոն Ջուլֆալակյանն ասում է՝ իր նկատմամբ կազմակերպված դավադրություն է եղել, նման բան չկա, որևէ նախապես կազմակերպված քայլ գլխավոր մարզիչի հանդեպ չի եղել և որևէ մեկը նրա հրաժարականը չի ցանկացել: Այլ զուտ ուզել ենք ամեն ինչ արդար լինի և արդար պայքարում որոշվի, թե ով է Աստանայում ներկայացնելու 77 կգ քաշային կարգը: Մենք միայն անարդարության դեմ ենք պայքարել:

Լևոն Ջուլֆալակյանն իր խոսքում նշեց, որ աշխարհի առաջնության հնարավորություն ստանում է այն մարզիկը, որն արդյունք է արել Եվրոպայի առաջնությունում: Ինչպե՞ս որոշվեց, որ Եվրոպական խաղերին դու պետք է մասնակցես, իսկ Եվրոպայի առաջնությունում՝ Արսենը:

2019-ի Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցեի ես: Այդպես էր նախապես որոշված: Ես լուրջ վնասվածք ստացա, տեղս Արսեն Ջուլֆալակյանը գնաց և բրոնզե մեդալ նվաճեց: Ես իմ կամքով եմ հրաժարվել Եվրոպայի առաջնությունից, ասել եմ՝ չեմ կարող մասնակցել: Ես կարող էի ոտքս կապել, գնալ մասնակցել գալ ու հայտարարեի, որ ես եմ Եվրոպայի առաջնության մասնակցել:

Հայտարարում են, որ մեծահոգություն են արել, հնարավորություն են տվել, որ ես մասնակցեմ Եվրոպական խաղերին: Ի՞նչ մեծահոգության մասին է խոսքը… Չէի ցանկանա այս պատմությունը բարձրաձայնել, բայց եթե նրանք այդպես են արտահայտվում, թե ինձ մեծահոգություն են արել՝ Եվրոպական խաղերը զիջելով, պատմեմ թե ինչ է տեղի ունեցել իրականում: Սկսեմ Հայաստանի առաջնությունից. Արսեն Ջուլֆալակյանը եկավ, բայց չմասնակցեց առաջնությանը: Ես դարձա Հայաստանի չեմպիոն: 15 օր հետո Ֆրանսիայի միջազգային մրցաշար մեկնեց թիմը Հայաստանի չեմպիոններով, բացի ինձանից: Իմ քաշում մասնակցեց Արսեն Ջուլֆալակյանը, որը Հայաստանի չեմպիոն չէր և չէր մասնակցել առաջնությանը: Կուզեի Լևոն Ջուլֆալակյանին այդ հարցն ուղղվեր, թե ինչու փետրվարին Ֆրանսիայի մրցաշարին ես չմասնակցեցի, իմ փոխարեն Արսենը մեկնեց: Ինձ տարան ուրիշ մրցաշարի՝ թիմից առանձին: Դրանից հետո ես պատրասվում էի Եվրոպայի առաջնությանը, ծնկի լուրջ վնասվածք ստացա: Արսենը եկավ և ինձ ասաց՝ «Ինձ դրել են Եվրոպական խաղեր: Եթե ի վիճակի չես մասնակցել Եվրոպային, արի տեղերով փոխվենք՝ ես Եվրոպայի առաջնության մասնակցեմ, դու՝ Եվրոպական խաղեր»: Ես էլ համաձայնեցի, քանի որ լուրջ էր վնասվածքս. մինչև Եվրոպական խաղեր նոր կվերականգնվեի: Անցնում է երկու ամիս, ես այդ ընթացքում վնասվածքիմ եմ ապաքինվում, տեղեկացա, որ Եվրոպական խաղերին ինձ չեն ցանկանում տանել, այլ երիտասարդներից մի ըմբիշի՝ Վահեին: Ինձ անհանգստացրեց այն փաստը, որ ես ունեմ նախնական համաձայնություն և հավաքականի մարզիչը պետք է ինձ տեղեկացնի իր որոշման մասին: Հանդիպում եմ Լևոն Ջուլֆալակյանի հետ, նա ինձ ասում է՝ «Կարո ջան, չի լինի, արդեն երիտասարդ ըմբիշի տոմսը գնված է: Երկու տոմս է փչացել ոտքիդ պատճառով, երրորդն էլ չփչանա»: Հետագայում ֆեդերացիան դասավորում է իմ թղթերը և ինձ համար են գնում Միսնկի տոմսեր, որպեսզի ես մեկնեմ Եվրոպական խաղեր: Խաղերի նախապատրաստական փուլի վերջին հավաքի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանն ինձ կանչում է սենյակ և ասում. «Կարո ջան, աշխարհի առաջնության հույս դու չունես: Չես կարող մասնակցել աշխարհին: Իսկ այս Եվրոպական խաղերն էլ Արսենը պետք է մասնակցեր: Դու որ ասեցիր, դու ես ուզում մասնակցես, դրա համար քեզ ենք տալիս հնարավորությունը»:

Բայց Եվրոպական խաղերի ցուցակում Արսեն Ջուլֆալակյանի անունը չի եղել: Երիտասարդ ըմբիշի՝ Վահեի անունն է եղել ֆեդերացիայում գրանցված, նրա անունով է գնված է եղել Մինսկի տոմսը:

Մեր այդ առանձնազրույցում Լևոն Ջուլֆալակյանը նաև հայտարարեց, որ եթե նույնիսկ ես չեմպիոն դառնամ Եվրոպական խաղերում, միևնույն է, Հայաստան վերադառնալուց հետո աշխարհի առաջնության պայքար չպետք է տանեմ: Նա ասաց՝ «Եթե տարա Մինսկ, չեմպիոն դարձար ու եկար աշխարհի համար պայքարեցիր, ուրեմն հիմա քեզ Եվրոպական խաղեր չեմ տանում, Արսենին կամ Վահեին կտանեմ»:

Բառացիորեն իմ դեմը պայման դրեցին, ես էլ այլ տարբերակ չունեի, համաձայնվել եմ: Հիմա եկել հայտարարում են, թե ինձ լավություն են արել, մեծահոգություն են արել, որ զիջել են, գնացել եմ Եվրոպական խաղեր:

Ավելին՝ news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ