Կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին

Հրապարակող՝

ax

Ամենադիտվածներ

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է հարցին, թե խաղաղության պայմանագրի խմբագրվող տեքստում կա՞ կետ, որի շուրջ լինի երկկողմ համաձայնություն:

«Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա՝ դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,- ասաց Գրիգորյանը:

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Գրիգորյանը նշել էր, որ հայկական կողմը ջանք է ներդնում խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու մասին:

Անդրադառնալով պայմանագրի տեքստի ուղղությամբ աշխատանքներին՝ Գրիգորյանն ասել էր հետևյալը.

«Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի տեքստ: Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է և պատասխանը տվել Ադրբեջանին, ու Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում: Վաշինգտոնում քննարկումներից հետո Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը: Հայաստանը հիմա աշխատում է, իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա, շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

Ամենաթարմ