Հայտնի է՝ որն է դարձել 2021 թվականի ամենակայուն արժույթը-Azat TV
Տնտեսություն
00:00 05/01/2022

Հայտնի է՝ որն է դարձել 2021 թվականի ամենակայուն արժույթը

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով համաշխարհային ճգնաժամը թուլացրել է ԱՄՆ դոլարի դիրքերը, ռուսական «Փրայմ» գործակալությանն ասել է Ռուսաստանի տնտեսական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի փորձագետ Պլեխանովա Կավա Խոջան։

Տնտեսագետի խոսքով՝ շվեյցարական ֆրանկը նախորդ տարի դարձել է արտարժույթի շուկայում ամենակայուն արժույթը։ Ըստ նրա , դա պայմանավորված է Շվեյցարիայի հզոր տնտեսությամբ և վստահելի բանկային համակարգով:

2021 թվականի լավագույն եռյակում են նաև ճապոնական իենը և նորվեգական կրոնը։

«Կայուն տնտեսական իրավիճակը, ինչպես նաև վերջին տարիների ցածր գնաճի տեմպերն այս արժույթների հուսալիության հիմնական գործոններն են», – ավելացրել է Խոջան:

Դոլարի նկատմամբ արժեքով եռյակում են եղել Քուվեյթյան դինարը, Բահրեյնի դինարը, Օմանի ռիալը և Հորդանանի դինարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ