Հուլիսի 22-ին Արցախի արտակարգ իրաավիճակների պետական ծառայությունից տեղեկանում ենք, որ Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
- Աճյունների որոնումներն այսօր կշարունակվեն Մատաղիսում
- Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Մատաղիսում
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր՝ 1611 աճյուն: