ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Նշվում է, որ որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
- Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
- Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
Առաջիկա ուղղությունների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկություն։
Հիշեցնենք, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։
