Աշխարհ
22:00 22/05/2020

Որո՞նք են կորոնավիրուսային ռիսկերը երեխաների համար. Channel4

Միացյալ Թագավորության կառավարությունը հայտնում է, որ Անգլիայի դպրոցները կարող են որոշ տարիքային խմբերի դասեր վերականգնեն հունիսի 1-ից։

Թերևս միակ դրական փաստը, որը մինչ այժմ հայտնի է COVID-19 ճգնաժամի մեջ, այն է, որ երեխաները, ըստ երևույթին, ավելի քիչ խոցելի են վիրուսի լուրջ բարդությունների կողմից:

Այնուամենայնիվ, Քենթի դպրոցի ուսմասվարի նամակը, որում ասվում էր, որ նախընտրում է՝  երեխաները մեկ տարի ուշ գան դպրոց, քան շուտ վերադառնան և որոշ ժամանակ անց կանգնեն իրենց կյանքը կորցնելու վտանգի առաջ, լայն տարածում է գտել սոցիալական լրատվամիջոցներում:

Հասկանալի է, որ ծնողները անհանգստացած են այն ռիսկերի պատճառով, որոնք կարող են առաջանալ երեխաների մոտ, երբ նրանք վերադառնան իրենց դասերին:

Եկեք աչքի անցկացնենք այն, ինչ մենք գիտենք:

Քանի՞ երեխա է մահացել կորոնավիրուսային վարակից:

Բռնկման սկսվելուց ի վեր, 15 տարեկանից ցածր երկու երեխա մահացել է Անգլիայում և Ուելսում՝  կորոնավիրուսի թեստի դրական արդյունքը հաստատվելուց հետո։

Այս դեպքերը, իհարկե, ողբերգություն են երեխաների և իրենց  ընտանիքների համար: Բայց եթե մենք մտածում ենք երեխաների ռիսկայնության մասին, ապա կարևոր է՝ դրանք ի նկատի ունենալ համատեքստում:

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Սփիգելհալտերի գնահատմամբ կորոնավիրուսով վարակվելու և ապա մահանալու երեխաների ռիսկը կազմում է 5,3 միլիոն երեխայից 1 հարաբերակցությամբ:

Դա նշանակում է, որ միջին հաշվով, մինչև 15 տարեկանից ցածր երեխաների վարակվելու հավանականությունը ցածր է, քան մյուս տարիքային խմբերինը։ Ըստ պրոֆեսոր Սփիգելհալտերի հաշվարկների՝ 90 տարեկանից բարձր տարիքային խումբը գտնվում է ամենաբարձր ռիսկային գոտում, 81 վարակվածներից  1-ը՝ մահվան հավանականությամբ:

Նոր բորբոքային համախտանիշի մասին:

Վերջին օրերին ավելի շատ տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե կարծես, նոր բորբոքային սինդրոմ էր հայտնվել երեխաների մոտ, երբ Եվրոպայում և ԱՄՆ-ում բժիշկները սկսել էին հետազոտել երեխաներին, կորոնավիրուսային համավարակի բռնկման պայմանններում:

Այժմ, Մեծ Բրիտանիայում մոտավորապես 100 երեխա բուժվել է այդ հիվանդությունից, իսկ փոքր թվով երեխաներ դեռ ինտենսիվ բուժման կարիք ունեն։

Այս իրավիճակը մտահոգիչ է ընտանիքների համար, մասնագետների կարծիքով սինդրոմը «բացառապես հազվադեպ է»: Այս մասին հայտնում է FactCheck

Մեծ Բրիտանիայում 12,7 միլիոն երեխաներից 100 դեպքը ենթադրում է, որ բորբոքային սինդրոմով հիվանդանալու հավանականությունը զարգացող երեխայի մոտ միջին հաշվով կազմում է շուրջ 127000 դեպք:

Channel 4 News-ին տված հարցազրույցում, Royal College of Paediatrics and Child Health  կենտրոնի բժիշկ Լիզ Ուայթակերը ասաց, որ բորբոքային համախտանիշ ունեցող հիվանդների շրջանում կա «ծանրության սպեկտր»:

«Դժբախտաբար, երեխաներից շատերը գտնվել են ծայրահեղ վիճակում և պահանջել են ինտենսիվ թերապիայի աջակցություն։

Չորսից վեց օրվա ընթացքում մեծ մասը, ովքեր հիվանդացել էին սինդրոմով  լավացել են, և մենք ունենք խումբ, որը արդեն տանն է՝ իրենց ծնողների հետ»,- նշել է բժիշկը։

Իրոք, դեռևս համոզված չեն, որ այս նոր սինդրոմը առաջացել է կորոնավիրուսոի հետևանքով, քանի որ ոչ բոլորը, ովքեր ունեն  բորբոքային սինդրոմի ախտանիշեր, իրենց կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է: Բժիշկ Ուիթաքերը նշում է, որ գիտնականները ևս զգուշավոր են և ասում են, որ դա կապված է համաճարակի հետ:

Միևնույն ժամանակ, ողջամիտ է ենթադրել, որ երկուսն էլ կարող են կապված լինել միմյանց հետ:

Ի՞նչ է պատահել այն երկրներում, որտեղ դպրոցները վերաբացել են:

Հայտնի է, որ Իսրայելում դպրոցները թույլատրել են աշակերտներին վերսկսել դասերը մայիսի 3-ից, չնայած որ կուտակումները եղել են շատ, ընդ որում աշակերտների 60 տոկոսը վերսկսել են դասերը, իսկ առանձին քաղաքներ որոշել են դեռևս փակ պահել դպրոցները:

Դոկտոր Հագայ Լևինը՝ Երուսաղեմի հրեական համալսարանի համաճարակաբան և Իսրայելի հասարակական առողջության բժիշկների ասոցիացիայի ղեկավարը, Israel Times-ին ասել է՝ հիմնվելով COVID-19-ի մասին իրենց ունեցած տեղեկությունների վրա, աշխատում են հօգուտ բացվելուն: 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են այդքան քիչ ուսանողներ վերսկսել դասերը, բժիշկ Լևինը նշել է, որ ցավոք, Իսրայելում դպրոցները բացելու որոշումը շատ լավ չիրականացվեց, ինչը, նրա խոսքով, հանգեցրեց խառնաշփոթ իրավիճակի:

Այն դպրոցներում, որոնք բացվել են, դասերի չափերը 15 դասաժամ են, իսկ 7 և բարձր տարիքի երեխաները պետք է պարտադիր դիմակներ կրեն:

Դանիայում նախակրթարանների որոշ երեխաների թույլատրվել է վերադառնալ իրենց նախակրթարաններ ապրիլի 14-ից: Աշակերտները ամբողջ օրվա ընթացքում բաժանվում են ոչ ավելի քան 12 խմբի և չեն կարող շփվել միմյանց հետ: Հիգիենան նաև էական դեր է խաղում. Դանիացի ուսուցչուհիներից մեկը նշում է, որ որոշ դպրոցներում  շուրջօրյա ձեռքերի լվացման կարգ կա:

Դանիայի ուսուցիչների միության առաջնորդն ասում է,-«Ուրախ ենք ասել, որ մինչ այժմ վերաբացուման փուլը կատարվել է բավականին հաջող, չնայած որոշ ծնողներ շարունակում են անհանգստանալ:

Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային ինֆեկցիաների ախտորոշման համար անհրաժեշտ է ժամանակ, և այն փաստը, որ դրա հետ կապված հազվագյուտ բորբոքային համախտանիշը ևս  կարող է դրսևորվել, նույնիսկ ավելի երկար, մենք դեռ չգիտենք, արդյոք դպրոցների վերաբացման արդյունքում ավելի շատ վարակակիրներ կառաջանան երեխաների շրջանում, թե ոչ: Մենք ստիպված կլինենք սպասել հետագա արդյունքներին»:

Վիրուսը միմյանց փոխանցող երեխաների մասին։

Դպրոցներ բացելու որոշումը միայն երեխաների համար ռիսկային չէ: Մենք նաև պետք է հաշվի առնենք այն ռիսկերը, որոնք վերաբերվում են անձնակազմին, ովքեր աշխատում են երեխաների հետ, և արդյոք երեխաները` թեկուզև չունենան ախտանիշներ, կարող են օգնել փոխանցել վիրուսը տանեցիներին:

Այս շաբաթ Միացյալ Թագավորությունում կրթական արհմիությունները համատեղ հայտարարություն են հրապարակել, որում ասվում է,-«Երևում է, որ դպրոցի աշխատակիցները չեն պաշտպանելու սոցիալական հեռավորության կանոնները և կոչ են անում կառավարությանը հետ կանգնել հունիսի 1-ից վերաբացվելու մտքից և ստեղծել պայմաններ երեխաների  դպրոցներ անվտանգ վերադարձի համար»:

Կորոնավիրուսի հետ կապված շատ բաներ գիտությունը դեռ չի պարզել. Կարող է երեխան ուղղակի լինել վիրուսի կրող և առանց վարակվելու վարակը փոխանցել մյուսներին։ Գերմանիայի վերջին գրեթե 4,000 COVID-19-ով վարակվածների  ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ երեխաները կարող են նույնքան վարակիչ լինել, որքան մեծահասակները: Այս արդյունքների հիման վրա հեղինակները գրել են,- «Մենք պետք է զգուշավորություն ունենանք ստեղծված իրավիճակում դպրոցների և մանկապարտեզների վերաբացման նկատմամբ»:

Բայց Միացյալ Թագավորության կառավարության համաճարակաբանության գլխավոր մոդերատոր, պրոֆեսոր Գրեհեմ Մեդլին այս շաբաթ ասաց, որ ներկայիս հասկացողությունն այն է, որ երեխաները չեն խաղում առանցքային դեր հիվանդությունը փոխանցելու գործում:

Իսկ Դանիայում վիրուսով վարակված անձանց թիվը, իրականում ընկել է, դա այն ժամանակ, երբ դպրոցները արդեն մասամբ բացվել էին: Անգլիայի կրթության նախարար Գավին Ուիլյամսոնը խորհրդարանականներին ասաց,- «Դպրոցները սկսեցին վերաբացվել Դանիայում և դրա արդյունքում բացասական ազդեցություն չեն տեսել: Այս փաստը հաստատեց, որ այս մոտեցումը ճիշտ է»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ