Զոհված զինծառայողների ու անհետ կորածների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տեղեկատվության բաժնից։
Նշվում է, որ որոնումներն իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով։ Արդյունքների մասին կհրապարակվի առանձին տեղեկատվություն։
Նշվում է, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։