fbpx
Խորհրդարան

Որոշ անհատներ չեն հասկացել որ պետք է հանգիստ նստեն տեղները. Տիգրան Կարապետյանը՝ Արթուր Վանեցյանին

«Մենք երկրում զարգացնում ենք ռազմարդյունաբերությունը։ Եվ այդ ճանապարհին որոշ անհատներ ու շրջանակներ կարծես թե չեն հասկացել, որ պետք է հանգիստ նստեն տեղները ու չխառնվեն։ Եվ էստեղ ակնկալում ենք Ձեր աջակցությունը», – Ազգային ժողովում ԱԱԾ ղեկավարի մասնակցությամբ քննարկման ժամանակ Արթուր Վանեցյանին ուղղված իր խոսքում ասաց պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Ըստ նրա՝ իրենց հանձնաժողովի ստացած տեղեկությունները մտահոգիչ են: Պատգամավորը խնդրեց Վանեցյանին աջակցել ԱԱԾ միջոցներով։ Արթուր Վանեցյանը պատրաստակամություն հայտնեց զբաղվել այդ ամենով ու կոչ արեց պատգամավորներին տրամադրել կոնկրետ փաստերը, որպեսզի լուծվեն այդ խնդիրները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ